CV-ից օգտվելու ընդհանուր պայմանները
Ներածություն
Christian Vision-ը (Քրիստոնեական Տեսիլք) («CV», «մենք», «մեր», «մեզ») Միացյալ Թագավորությունում գրանցված խոշոր բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն առցանց միջոցների օգնությամբ քրիստոնեական հավատը տարածելուն նպաստելն է, ինչպես նաև քրիստոնյա միսիոներներին, եկեղեցիներին, միսիոներական կազմակերպություններին և ծրագրերին աջակցելը: CV-ից օգտվելու ընդհանուր պայմանների համաձայն՝ «Christian Vision»-ը ներառում է ինչպես բարեգործական Christian Vision կազմակերպությունը, այնպես էլ իր դուստր ընկերությունները և/կամ մասնաճյուղերն ու գործընկեր կազմակերպությունները:
Ի՞նչ է ներառված այս պայմանների մեջ
www.cvglobal.co, www.yesheis.online, www.feedback.cvc.is, fellow.direct, otkroy.org, www.onehope.com.ua, և nastavnik.org.ua — ն կայքեր են, որոնք կառավարվում են Christian Vision-ի, դուստր ընկերությունների և/կամ մասնաճյուղերի և/կամ գործընկեր կազմակերպությունների կողմից: Այս պայմանները ձեզ են ներկայացնում վերը թվարկված կայքերից օգտվելու կանոնները և ներառում են դրանցում առկա նյութերն օգտագործելու Քաղաքականությունը: Այժմ կիրառվող CV-ից օգտվելու ընդհանուր պայմանները տարածվում են վերը թվարկված բոլոր կայքերի վրա և հետագայում կկիրառվեն «մեր կայքէջ», «այս կայքը», «մեր կայքը» անվանումներով, իսկ վերոհիշյալ կայքերից ցանկացած եզակի թվով արված հղում կվերաբերի թվարկված կայքերից բոլորին կամ մի քանիսին՝ հոգնակի թվով:
Նախքան կայքից օգտվելը, ուշադրությամբ կարդացե՛ք այս փաստաթուղթը: Օգտագործելով մեր կայքը՝ դուք հաստատում եք, որ ընդունում եք կայքից օգտվելու պայմանները և համաձայն եք հետևելու դրանց: Եթե դուք համաձայն չեք սույն պայմաններին, ապա չպետք է օգտվեք մեր կայքից: Մենք խորհուրդ ենք տալիս տպել սույն պայմանների կրկնօրինակը՝ հետագայում կիրառման համար:
Բարեգործական կազմակերպության գրանցման հասցեի վերաբերյալ տվյալներ
CV-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է՝ գրանցված Անգլիայում և Ուելսում:
- Կազմակերպության գրանցման համարը՝ 2842414
- Բարեգործական կազմակերպության գրանցման համարը՝ 1031031
CV-ն հանդիսանում է տվյալների Վերահսկիչ՝ գրանցված Միացյալ Թագավորության տեղեկատվության հարցերով հանձնակատարի գրասենյակում, գրանցման համարը՝ № Z5994665:
Մեր իրավաբանական հասցեն.
The Pavilion, Manor Drive
Coleshill, B46 1DL
United Kingdom
Գոյություն ունեն նաև այլ պայմաններ, որոնք կարող են կիրառվել ձեզ համար
Օգտագործման սույն պայմանները վերաբերում են ստորև բերված լրացուցիչ պայմաններին, որոնք նույնպես կիրառվում են ձեր՝ մեր կայքից օգտվելու դեպքում.
- Մեր Գաղտնիության քաղաքականությունը, որը նաև ներառում է տեղեկատվություն մեր կայքի քուքի ֆայլերի մասին:
Մենք կարող ենք փոփոխել գործող պայմանները
Մենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ ենք կատարում սույն պայմանների մեջ: Դուք ամեն անգամ ծանուցում կստանաք, երբ սույն պայմանների մեջ փոփոխություններ կատարվեն: Այդպիսի ծանուցում ստանալուց հետո ստուգե՛ք փոփոխությունները, որպեսզի համոզվեք, որ գործող պայմանները հասկանալի և ընդունելի են ձեզ համար:
Մենք կարող ենք փոոխություններ անել մեր կայքում
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել և փոխել մեր կայքը և օգտագործման Քաղաքականությունը, որպեսզի ներկայացնենք մեր ծառայությունների և/կամ մեր կայքի օգտատերերի պահանջմունքների մեջ կատարված փոփոխությունները: Մենք կփորձենք ուղարկել ձեզ ծանուցումներ բոլոր նշանակալի փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են իրականացվել մեր կայքում:
Մենք կարող ենք ժամանակավոր կամ ընդհանրապես դադարեցնել մեր կայքի գործունեությունը
Մեր կայքն անվճար է:
Մենք չենք երաշխավորում մեր կայքի և նրա քոնթենթի անընդհատ հասանելիությունը և անխափան աշխատանքը: Մենք կարող ենք դադարեցնել, չեղարկել կամ սահմանափակել մեր կայքի ողջ կամ մասնակի հասանելիությունը կոմերցիոն կամ գործառնական պատճառներով: Մենք կաշխատենք ուղարկել ձեզ ծանուցումներ մեր կայքում դադարեցումների կամ չեղարկումների վերաբերյալ:
Դուք նաև պատասխանատվություն եք կրում այն բանի համար, որ ձեր ինտերնետային կապի միջոցով մեր կայք մուտք գործած բոլոր անձինք տեղեկացված լինեն օգտագործման սույն պայմաններին և այլ կիրառվող դրույթներին ու կանոններին, ինչպես նաև դրանք կատարեն:
Մեր կայքը նախատեսված է ամբողջ աշխարհից օգտագործման համար, սակայն կառավարվում է Միացյալ Թագավարության և ԵՄ-ի օրենսդրությամբ
Սույն պայմանները ներառում են մեր կայքի օգտագործումը Միացյալ Թագավորության և ԵՄ-ի օրենքների դրույթների համաձայն:
ВԴուք պետք է պահպանեք ձեր անձնական հաշվի մասին տեղեկատվությունն անվտանգ կերպով
Եթե դուք ընտրել կամ ստացել եք օգտագործողի նույնականացման կոդ, գաղտնաբառ կամ որևէ այլ տեղեկատվություն, որպես անվտանգության ընթացակարգերի մաս, այդ տեղեկատվությունը պետք է գաղտնի համարեք: Դուք չպետք է բացահայտեք դա երրորդ անձի:
Մենք կարող ենք ցանկացած պահի ջնջել ցանկացած օգտատիրոջ նույնականացման կոդ կամ գաղտնաբառ, որը դուք ընտրել եք կամ մեր կողմից ձեզ տրամադրվել է, եթե մենք հիմնավորված կերպով համարում ենք, որ դուք չեք կատարել սույն օգտագործման պայմաններից որևէ դրույթ:
Եթե դուք գիտեք կամ կասկածում եք, որ որևէ այլ անձ, ձեզնից բացի, գիտի ձեր հաշվի նույնականացման կոդը կամ գաղտնաբառը, պետք է անմիջապես տեղեկացնեք մեզ այդ մասին՝ օգտագործելով ստորև բերված «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված կոնտակտային տվյալները:
Ինչպե՞ս կարող եք օգտագործել մեր կայքի նյութերը
Մենք հանդիսանում ենք մեր կայքում տեղադրված, հրապարակված նյութերի մտավոր սեփականության իրավունքի սեփականատերը կամ լիցենզավորողը: Ողջ աշխարհում նմանօրինակ օբյեկտները պաշտպանված են հեղինակային իրավունքով և միջազգային պայմանագրերով: Դուք կարող եք տպել մեկ օրինակ և ներբեռնել մեր կայքի ցանկացած էջից հատվածներ ձեր անձնական օգտագործման համար, ինչպես նաև կարող եք ձեր կազմակերպության այլ աշխատակիցների ուշադրությունը հրավիրել մեր կայքում տեղադրված բովանդակությանը:
Դուք չեք կարող փոփոխություններ կատարել որևէ ձևով տպագրված կամ ներբեռնված որևէ նյութի թղթային կամ թվային օրինակների վրա, ինչպես նաև օգտագործել ցանկացած պատկեր, լուսանկար, տեսանյութ կամ աուդիո հաջորդականություններ՝ առանց դրանց ուղեկցող նկարագրողական տեքստի:
Մեր կարգավիճակը (և բոլոր նշված մասնակիցների), որպես կայքի բովանդակության հեղինակների, պետք է միշտ նշված լինի:
Դուք չեք կարող օգտագործել մեր կայքի բովանդակության որևէ մասը կոմերցիոն նպատակներով ՝ առանց մեր կամ մեր արտոնագրողների կողմից տրված լիցենզիայի:
Եթե դուք տպեք, պատճենեք կամ ներբեռնեք մեր կայքի ցանկացած հատված՝խախտելով սույն օգտագործման պայմանները, մեր կայքում ձեր օգտագործման իրավունքն անմիջապես կդադարեցվի, և դուք, մեր հայեցողությամբ, ստիպված կլինեք վերադարձնել կամ ոչնչացնել ձեր կողմից օգտագործված նյութերի ցանկացած օրինակ:
Մի՛ հիմնվեք այս կայքում առկա տեղեկատվության վրա
Մեր կայքի բովանդակությունը տրամադրվում է միայն տեղեկատվական նպատակներով: Այն նախատեսված չէ խորհուրդներ տալու համար, որոնց վրա կարելի է հիմնվել: Դուք պետք է ստանաք պրոֆեսիոնալ կամ հատուկ խորհուրդ/երաշխավորություն՝ նախքան կայքի բովանդակության համաձայն որևէ գործողություն իրականացնելը կամ ձեռնպահ մնալը: Թեև մենք բոլոր ջանքերը գործադրում ենք մեր կայքում տեղադրված տեղեկատվությունը թարմացնելու համար, այնուամենայնիվ մենք ուղղակի կամ ենթադրյալ հայտարարություններ, հավաստիքներ կամ երաշխիքներ չենք տալիս, որ մեր կայքի բովանդակությունը ճշգրիտ է, ամբողջական կամ արդիական:
Մենք չենք կրում պատասխանատվություն այն կայքերի համար, որոնց մենք հղում ենք կատարում
Եթե մեր կայքը պարունակում է հղումներ այլ կայքերին և երրորդ անձանց տրամադրած ռեսուրսներին, ապա նման հղումները տրամադրվում են բացառապես տեղեկատվական նպատակներով: Նման հղումները չպետք է մեկնաբանվեն որպես մեր կողմից հաստատված, հավանության արժանացած կայքեր, որոնց մենք հղում ենք անում, կամ տեղեկատվություն, որը դուք կարող եք ստանալ դրանցից: Մենք չենք վերահսկում նման կայքերի կամ ռեսուրսների բովանդակությունը:
Օգտատիրոջ կողմից հրապարակված տեղեկատվությունը հաստատված չէ մեր կողմից
Այս կայքը կարող է ներառել կայքի այլ օգտատերերի կողմից վերբեռնված տեղեկատվություն և նյութեր, այդ թվում` հայտարարությունների, չաթերի էջերում: Այդ տեղեկատվությունը և նյութերը մեր կողմից հաստատված կամ հավանության արժանացած չեն: Մեր կայքում այլ օգտատերերի կողմից ներկայացված կարծիքներն ու արտահայտությունները չեն ներկայացնում մեր տեսակետները կամ արժեքները:
Եթե ցանկանում եք բողոք ներկայացնել այլ օգտատերերի կողմից վերբեռնված տեղեկատվության և նյութերի վերաբերյալ, ապա դիմե՛ք մեզ՝ օգտագործելով «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված կոնտակտային տվյալները:
Մեր պատասխանատվությունը ձեր կողմից ստացված վնասների կամ կորուստների դեպքում
Անկախ այն բանից՝ դուք կոմերցիոն օգտատեր եք, թե անհատ.
- Մենք չենք բացառում կամ որևէ կերպ սահմանափակում մեր պատասխանատվությունը ձեր առջև, երբ ինչ-որ բան անօրինական է: Սա ներառում է պատասխանատվություն մեր կամ մեր աշխատակիցների, գործակալների կամ ենթակապալառուների անփութության հետևանքով մահվան կամ անձնական վնասվածքի, ինչպես նաև խարդախության կամ դիտավորյալ մոլորության դեպքերում:
Եթե դուք կոմերցիոն օգտատեր եք.
- Մենք բացառում ենք բոլոր ենթադրյալ պայմանները, երաշխավորությունները, հայտարարությունները կամ այլ պայմաններ, որոնք կարող են կիրառվել մեր կայքում կամ դրա բովանդակության մեջ:
- Մենք պատասխանատվություն չենք կրում պայմանագրի խախտման, քաղաքացիական հանցագործության (ներառյալ անփութության), կանոնադրական պարտականությունների կամ այլ խախտումների հետևանքով առաջացած որևէ վնասի կամ կորուստի համար, նույնիսկ եթե դա կանխատեսվել է, եթե դրանք առաջանում են ստորև բերված կետերի կամ դրանց հետ կապված որևէ բանի արդյունքում.
- Մեր կայքը օգտագործելու կամ օգտագործելու հնարավորութուն չունենալու, կամ
- Մեր կայքում տեղադրված ցանկացած բովանդակություն օգտագործելու կամ առ այն վստահության: - Մասնավորապես, մենք պատասխանատվություն չենք կրում հետևյալի համար.
- բաց թողնված շահույթ, վաճառքներ, բիզնես կամ եկամուտ,
- տնտեսական գործունեության մեջ ընդհատում,
- ակնկալվող խնայողությունների բացակայություն,
- կոմերցիոն հնարավորությունների կորուստ, գործընկերների հետ գործարար հարաբերությունների վատթարացում կամ հեղինակությանը պատճառված վնաս, կամ
- ցանկացած անուղղակի կամ պատճառահետևանքային վնաս կամ կորուստ:
Եթե դուք անհատ օգտատեր եք.
- Ուշադրություն դարձրեք, որ մենք մեր կայքը տրամադրում ենք միայն ներքին և անձնական օգտագործման համար: Դուք համաձայնում եք չօգտագործել մեր կայքը որևէ առևտրային կամ բիզնես նպատակով, և մենք պատասխանատվություն չենք կրում շահույթի, բիզնեսի, տնտեսական գործունեության ընդհատումների կամ կորցրած կոմերցիոն հնարավորությունների համար:
Ինչպե՞ս մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տեղեկատվությունը
Մենք օգտագործելու ենք միայն մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված ձեր անձնական տեղեկատվությունը:
Բովանդակության վերբեռնումը մեր կայք
Ամեն անգամ, երբ դուք օգտագործում եք մեր կայքից ֆունկցիա, որը թույլ է տալիս բերբեռնել բովանդակություն մեր կայքում կամ դիմել մեր կայքի այլ օգտատերերի, դուք պետք է հետևեք բովանդակության վերաբերյալ մեր չափանիշներին, որոնք շարադրված են մեր Ընդունելի օգտագործման քաղաքականության մեջ (տե՛ս ստորև):
Դուք երաշխավորում եք, որ ձեր վերբեռնած ցանկացած նյութ համապատասխանում է այդ չափանիշներին, և դուք պատասխանատվություն եք կրում մեր առջև և կփոխհատուցեք մեզ այդ երաշխիքի ցանկացած խախտման դեպքում: Սա նշանակում է, որ դուք պատասխանատվություն կկրեք երաշխիքի խախտման արդյունքում պատճառված ցանկացած կորստի կամ վնասի համար:
Ցանկացած բովանդակություն, որ ձեր կողմից բեռնվում է մեր կայք, չի համարվի գաղտնի կամ անձնական: Դուք պահպանում եք այսպիսի բովանդակության նկատմամբ ձեր բոլոր իրավունքները, սակայն դուք պետք է մեզ և մեր կայքի այլ օգտատերերին սահմանափակ թույլտվություն տաք այդ բովանդակությունն օգտագործելու, պահպանելու և պատճենելու, ինչպես նաև տարածելու և երրորդ կողմին տրամադրելու համար: Իրավունքները, որ դուք մեզ տալիս եք ձեր թույլտվությամբ, նկարագրված են մեր լրատվության ռեսուրսների մասին համաձայնության ձևանմուշում:
Մենք նաև իրավունք ունենք բացահայտելու ձեր ինքնությունը ցանկացած երրորդ կողմի համար, ով պնդում է, որ ձեր կողմից տրամադրված բովանդակությունը կամ բեռնումը մեր կայքում հանդիսանում է երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքների խախտում կամ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտում:
Մենք իրավունք ունենք ջնջելու ձեր կողմից տեղադրված ցանկացած հրապարակում, եթե, մեր կարծիքով, ձեր հրապարակումը չի համապատասխանում մեր Ընդունելի օգտագործման քաղաքականության մեջ սահմանված բովանդակության չափանիշներին (տե՛ս ստորև):
Դուք միայն անհատական պատասխանատվություն եք կրում ձեր կողմից տեղադրված բովանդակության պաշտպանության և կրկնօրինակի պահպանման համար:
Ձեր կողմից վերբեռնված նյութերի օգտագործման իրավունքը
Երբ դուք վերբեռնում կամ հրապարակում եք տեղեկատվություն մեր կայքում, դուք տրամադրում ենք մեզ մշտական, ամբողջ աշխարհում գործող, ոչ բացառիկ, անվճար և փոխանցվող լիցենզիա՝ օգտագործելու, վերարտադրելու, տարածելու, ածանցյալ նյութեր պատրաստելու, ցուցադրելու և կայքի ու տարբեր լրատվամիջոցների կողմից ծառայության հետ կապված օգտատիրոջ կողմից նմանօրինակ բովանդակություն ստեղծելու համար:
Մենք պատասխանատվություն չենք կրում վիրուսների համար, և դուք նույնպես չպետք է դրանք տարածեք:
Մենք չենք երաշխավորում, որ մեր կայքը անվտանգ կլինի, չի պարունակի սխալներ կամ վիրուսներ:
Դուք պատասխանատվություն եք կրում տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի և մեր կայք մուտք գործելու հնարավորության հարթակների կարգավորումների համար: Դուք պետք է օգտագործեք ձեր՝ վիրուսներից պաշտպանության համակարգը:
Դուք չպետք է չարաշահեք մեր կայքը վիրուսների, տրոյանական ծրագրերի, որդ-ծրագրերի, տրամաբանական ռումբերի կամ այլ նյութերի դիտավորյալ տեղադրման միջոցով, որոնք վնասակար են կամ կարող են առաջացնել տեխնոլոգիական վնաս: Դուք չպետք է փորձեք ձեռք բերել չարտոնված մուտք մեր կայք, սերվեր, որի վրա պահպանվում է մեր կայքը, կամ ցանկացած սերվեր, համակարգիչ կամ տվյալների բազա, որ միացված է մեր կայքին: Դուք չպետք է հարձակվեք մեր կայքի վրա DoS կամ DDoS հարձակումներով: Այս դրույթը խախտելով՝ դուք կատարում եք քրեական հանցագործություն՝ 1990 թ. Համակարգչային տեխնոլոգիաների օգտագործման չարաշահումների Օրենքի համաձայն: Մենք նման խախտումների մասին հայտնում ենք համապատասխան իրավապահ մարմիններին, ինչպես նաև համագործակցում ենք այդ օրգանների հետ` ձեր ինքնությունը բացահայտելու գործում: Նման խախտման դեպքում մեր կայքից օգտվելու ձեր իրավունքը անմիջապես դադարեցվում է:
Կանոններ, որ վերաբերում են մեր կայք հղումներին
Դուք կարող եք հղում կատարել մեր կայքէջի վրա այն պայմանով, որ դա անում եք արդարացիորեն, օրինական, առանց վնասելու մեր հեղինակությունը և առանց շահույթ հետապնդելու:
Դուք չպետք է տեղադրեք հղումն այնպես, որ այն ենթադրի ցանկացած ձևի կապ կամ հաղորդակցություն մեզ հետ, հավանություն կամ ընդունում մեր կողմից, երբ դա այդպես չէ:
Դուք չպետք է տեղադրեք մեր կայքի հղումը որևէ կայքում, որը ձեզ չի պատկանում:
Մեր կայքը չպետք է տեղադրվի որևէ այլ կայքում, և դուք չեք կարող ստեղծել հղում մեր կայքի ցանկացած մասի վրա, որը գլխավոր էջը չէ:
Մենք իրավունք ենք վերապահում, առանց նախնական ծանուցման, մեր կայքի հղումը այլ վայրերում տեղադրելու թույլտվությունը դադարեցնել:
Այն կայքը, որտեղ դուք թողնում եք հղումը, բոլոր առումներով պետք է համապատասխանի մեր Ընդունելի օգտագործման քաղաքականության մեջ նշված բովանդակության չափանիշներին (տե՛ս ստորև):
Եթե ցանկանում եք հղում կատարել մեր կայքում ցանկացած բովանդակությանը կամ դա օգտագործել շարադրվածից տարբերվող այլ հերթականությամբ, ապա կա՛պ հաստատեք մեզ հետ՝ օգտագործելով «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված կոնտակտային տվյալները:
Ընդունելի օգտագործման քաղաքականություն
Արգելված օգտատերեր
Դուք պետք է օգտագործեք մեր կայքը միայն օրինական նպատակների համար: Դուք չպետք է օգտվեք մեր կայքից.
- Ինչ-որ կերպ, որը խախտում է գործող տեղական, ազգային կամ միջազգային օրենքները կամ կանոնները,
- Ինչ-որ կերպ, որը անօրինական է կամ խարդախ, կամ էլ հղի է ապօրինի կամ խարդախ նպատակներով կամ հետևանքներով,
- Որևէ չպահանջվող կամ չթույլատրված գովազդ, գովազդային նյութ կամ նմանատիպ այլ առաջարկներ (spam) տրամադրելու կամ ուղարկելու փորձեր անելու համար
- Կանխամտածված փոխանցելու, ուղարկելու կամ ներբեռնելու համար ցանկացած տեղեկություն, որը պարունակում է վիրուսներ, տրոյանական ծրագրեր, որդ-ծրագրեր, վիրուսներ՝ նման «դանդաղեցված ժամանակահատվածի ռումբի», ստեղնաշարային լրտեսներ, գովազդային ծրագրային ապահովման կամ այլ վնասակար ծրագրեր կամ նմանատիպ համակարգչային գաղտնաբառեր, որոնք նպատակաուղղված են համակարգչի ծրագրային կամ համակարգային գործունեության վնասմանը:
Դուք նաև համաձայնում եք.
- Կայքի որևէ մասը չվերարտադրել, չկրկնօրինակել, չպատճենել կամ չվերավաճառել՝ մեր օգտագործման կանոնների դրույթների խախտման ճանապարհով, և
- Չիրականացնել չթույլատրված մուտք, չմիջամտել աշխատանքին, վնաս չպատճառել և չխախտել մեր կայքի որևէ մաս,
- ցանկացած սարքավորում կամ ցանց, որն օգտագործում է մեր կայքը,
- մեր կայքի տրամադրման համար օգտագործվող ցանկացած ծրագրային ապահովում, կամ
- ցանկացած երրորդ կողմի պատկանող կամ վերջինիս կողմից օգտագործվող ցանկացած սարքավորում, ցանց կամ ծրագրային ապահովում:
Կասեցում և դադարեցում
Մենք, մեր հայեցողությամբ, որոշում ենք, թե արդյոք մեր կայքի օգտագործման ժամանակ եղել է սույն ընդունելի օգտագործման քաղաքականության խախտում: Եթե սույն քաղաքականության խախտում է տեղի ունեցել, ապա մենք կարող ենք ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք նպատակահարմար ենք համարում:
Սույն ընդունելի օգտագործման քաղաքականությանը չհետևել նշանակում է խախտել օգտագործման պայմանները, որոնց համաձայն ձեզ թույլատրվում է օգտագործել մեր կայքը, և դա կարող է հանգեցնել նրան, որ մենք կիրառենք ստորև բերված գործողություններից որևէ մեկը կամ բոլորը.
- մեր կայքի օգտագործման ձեր իրավունքի անմիջական, ժամանակավոր կամ մշտական դադարեցում,
- ձեզ նախազգուշացման տրամադրում,
- խախտման արդյունքում ստացված բոլոր ծախսերի (այդ թվում, բայց ոչ միայն, վարչական և իրավական ծախսերի) փոխհատուցման նպատակով ձեր նկատմամբ դատական վարույթի հարուցում,
- ձեր նկատմամբ իրավական հետևողական ձեռնարկումներ, կամ
- իրավապահ մարմիններին այնպիսի տեղեկատվության տրամադրում, որոնք մենք հիմնավորված կերպով համարում ենք անհրաժեշտ:
Մենք պատասխանատվություն չենք կրում այն գործողությունների համար, որոնք կձեռնարկվեն սույն Ընդունված օգտագործման քաղաքականության խախտման դեպքում: Այս քաղաքականության մեջ նկարագրված արձագանքման միջոցները սահմանափակված չեն, և մենք կարող ենք կիրառել ցանկացած այլ գործողություն, որը մենք նպատակահարմար կհամարենք:
Ո՞ր երկրի օրենքներն են կիրառելի որևէ խնդրի առաջացման դեպքում:
Եթե դուք անհատ օգտատեր եք, ապա ուշադրություն դարձրեք, որ սույն Օգտագործման կանոնները, դրանց առարկան և կառուցվածքը կարգավորվում են անգլիական օրենսդրությամբ: Մենք երկուսս էլ համաձայնում ենք, որ Անգլիայի և Ուելսի դատարանները կունենան բացառիկ իրավական ուժ: Այնուամենայնիվ, եթե դուք Հյուսիսային Իռլանդիայի ռեզիդենտ եք, կարող եք նաև դատական գործընթաց ծավալել Հյուսիսային Իռլանդիայում, իսկ եթե Շոտլանդիայի ռեզիդենտ եք, ապա՝ Շոտլանդիայում:
Եթե դուք հանդիսանում եք բիզնես գործունեության սուբյեկտ, ապա սույն Օգտագործման կանոնները, դրանց առարկան և կառուցվածքը (և ցանկացած վեճեր կամ պահանջներ, որոնք պայմանագրային բնույթ չեն կրում) կարգավորվում են անգլիական օրենսդրությամբ: Մենք երկուսս էլ համաձայնում ենք, որ Անգլիայի և Ուելսի դատարանները կունենան բացառիկ իրավական ուժ:
Կոնտակտային տվյալներ
Էլ. Փոստի հասցե.
Փոստ.
Տվյալների պաշտպանության համար
Christian Vision
The Pavilion, Manor Drive
Coleshill, B46 1DL
United Kingdom